Ընկերներս, որոնց կորցրի, այլևս չկան իմ կողքին,
Նայում են հին երկինքներին, ապրում՝ կյանքի սահմանին։
Եվ գնեցին կանխիկ կյանքով երազները, որ տեսան,
Վճարեցինք մենք էլ իրենց, որ մեր աչքին չերևան։
Այս երեկոյին ամեն ինչ կանչում ու աղաչում է քեզ՝ դարձիր դու կրկին,
Ամենն, ինչի մեջ մեր հետքն է ապրում՝ հին մեղեդու պես երգում է մտքիս։
Այս երեկոյին մեր վառ օրերից պատմում են բոլոր պահերը անգին,
Եվ ես՝ կարոտում գաղտնիքդ կորած, քո համբույրներն եմ կանչում երազիս։
Գիշերն ամբողջ երկու տառ իսկ չգրեցի,
Թուղթը վերցրի ու խարույկին հանձնեցի,
Եվ նայելով կրակներին՝ ես հիշեցի քո մասին,
Վեր կենալով՝ մոտ գնացի ու տրվեցի կրակին։
Ալիքների ափին հեռու իմ պալատը կկերտեմ
Եվ կդնեմ սիրամարգեր ու շղթաներ դարպասին։
Կապույտ ծովի հատակը խոր մահճակալս կնետեմ,
Որովհետև սերերս բոլոր տարիներս այրեցին։
Բառերը և երաժշտությունը՝ Յորգոս Զիկաս (Γιώργος Ζήκας)
Կատարումը՝ Յորգոս Դալարաս (Γιώργος Νταλάρας)
Սերս փախչում, թաքնվում է ձյուներում,
Որ չհատնի ողջակիզող ամենակուլ բոցերում...
Ու տարիներ երկար ու ձիգ, հալածվելով նրանցից,
Սերս հանգավ, ու չիմացա՝ օտա՞ր, թե՞ հին,
ի՞մ, թե՞ այլոց կրակից...
Վասիլիս Ցիցանիսը (Βασίλης Τσιτσάνης, 18 January 1915 – 18 January 1984) հույն երգահան էր և բուզուկիի ցայսօր մեծագույն վարպետներից մեկը։ Լինելով ժամանակի առաջատար կոմպոզիտորներից՝ Ցիցանիսը համարվում է ժամանակակից «ռեբետիկա» ոճի հիմնադիրներից։ Գրել է ավելի քան 500 երգ։
Ծնվել է ԹեսալիայիՏրիկալա քաղաքում։ Երիտասարդ տարիքից հետաքրքրվել է երաժշտությամբ և սովորել նվագել մանդոլին, ջութակ և բուզուկի. այս գործիքների համար նա ստեղծագործել է իր ամբողջ կյանքում։
Ստավրոս Կույումցիսը (Σταύρος Κουγιουμτζής, 1932-2005) 20-րդ դ. հույն նշանավորագույն կոմպոզիտորներից է։
Ծնվել է Թեսալոնիկի քաղաքում 1932 թ.։ 1960 թ. գրել է իր առաջին երգը, ինչից հետո սկսել է ակտիվ ստեղծագործել ժամանակի երիտասարդ երգիչների հետ։ 60-ականների ավարտին առաջին անգամ հադիպելով այն ժամանակ 19-ամյա Յորգոս Դալարասին՝ օգնել է վերջինիս դառնալու Հունաստանի ամենանշանավոր երգիչներից մեկը։
Արդեն մոտ 4 տարի է, ինչ բացի հունական երաժշտությունից գրեթե այլ բան չեմ լսում։ Ինքս ինձ համար թարգմանում եմ և ունկնդրում ականջիս սիրելի երգերը։ Մի պահ եկավ, երբ թարգմանությունների քանակը հասավ մի կետի, որ դարձավ ներկայացուցչական որոշակի ծավալ, ես էլ սկսեցի մտածել դրանք հայ ունկնդրին հասանելի դարձնելու և հունական երաժշտարվեստի լավագույն նմուշները դրանցով հետաքրքրվողներին ներկայացնելու մասին։