Search This Blog

Monday, September 26, 2011

Մինորն այգաբացի

Բառերը՝ Մինոաս Մացաս (Μίνωας Μάτσας),
Երաժշտությունը՝ Սպիրոս Պերիստերիս (Σπύρος Περιστέρης)



Լսիր մինորն այգաբացի,
Հոգիս, զարթնիր խոր քնից.
Քեզ համար կա մի մեղեդի՝
Հոգուս արցունքից։




Thursday, September 22, 2011

Ուրվականները

Բառերը և երաժշտությունը՝ Մանոլիս Ֆամելլոս (Μανώλης Φάμελλος),
Կատարումը՝ Յորգոս Դալարաս (Γιώργος Νταλάρας)


Գիշերն ամբողջ երկու տառ իսկ չգրեցի,
Թուղթը վերցրի ու խարույկին հանձնեցի,
Եվ նայելով կրակներին՝ ես հիշեցի քո մասին,
Վեր կենալով՝ մոտ գնացի ու տրվեցի կրակին։




Thursday, September 15, 2011

Իմ մեծ աչքեր

Բառերը՝ Լևտերիս Պապադոպուլոս (Λευτέρης Παπαδόπουλος),
Երաժշտությունը՝ Յորգոս Զամպետաս (Γιώργος Ζαμπέτας)



Իմ մեծ աչքեր,
Տխուր աչքեր,
Ես ըմպում էի կաթիլ-կաթիլ
Ամենախոր գաղտնիքը ձեր։




Sunday, September 11, 2011

Գետնին

Բառերը՝ Լինա Նիկոլակոպուլու (Λίνα Νικολακοπούλου),
Երաժշտությունը՝ Ստամատիս Կրաունակիս (Σταμάτης Κραουνάκης)


Ալիքների ափին հեռու իմ պալատը կկերտեմ
Եվ կդնեմ սիրամարգեր ու շղթաներ դարպասին։
Կապույտ ծովի հատակը խոր մահճակալս կնետեմ,
Որովհետև սերերս բոլոր տարիներս այրեցին։




Wednesday, September 7, 2011

Ընկերներիս առավոտը

Բառերը՝ Խարիս Ալեքսիու (Χάρις Αλεξίου),
Երաժշտությունը՝ Խարիս Ալեքսիու (Χάρις Αλεξίου),
Կատարումը՝ Խարիս Ալեքսիու (Χάρις Αλεξίου)



Ահա ծիծաղ։ Ելնում են վեր,
Ընկերներս են առավոտյան դառնում տուն,
Թևերի տակ ու ձեռքերում՝ գարեջրեր,
Անցնում են իմ դռան մոտով ու երգում։




Sunday, September 4, 2011

Խինդս՝ մի կաթիլ

Բառերը՝ Ստավրոս Կույումցիս (Σταύρος Κουγιουμτζής),
Երաժշտությունը՝ Ստավրոս Կույումցիս (Σταύρος Κουγιουμτζής)


Կպատմեմ նորից
Անցած օրերից,
Տրտմությամբ սիրած
Ցավոտ երգերից։

Խինդս՝ մի կաթիլ,
Բայց եթե դու գաս,
Բոլոր կաթիլներն ժպիտիս՝ անմաս
Կպատարագեմ. կհանգստանաս…



Thursday, September 1, 2011

Մոլորվեցի

Բառերը՝ Յաննիս Թեոդորակիս (Γιάννης Θεοδωράκης),
Երաժշտությունը՝ Միկիս Թեոդորակիս (Μίκης Θεοδωράκης)



Ես մոլորվեցի
Փողոցներում, որոնք կապեցին կյանքս
Ոլորաններին ու նավահանգիստներին...