Բառերը՝ Կոստաս Մակրիս (Κώστας Μακρής),
Երաժշտությունը՝ Մարկոս Վամվակարիս (Μάρκος Βαμβακάρης)։
Այգաբացի երրորդ ժամին
Կգամ քեզ արթնացնելու,
Ըմբոշխնելու մորիցդ գաղտնի...
Ելիր ինձ հետ խոսելու։
Բառերը՝ Ստավրոս Կույումցիս (Σταύρος Κουγιουμτζής),
Երաժշտությունը՝ Ստավրոս Կույումցիս (Σταύρος Κουγιουμτζής),
Առաջին կատարումը՝ Յորգոս Դալարաս (Γιώργος Νταλάρας)։
Ասիր՝ կգաս ինձ գտնելու...
Սիրտս քամու վերածվեց,
Ավերակներիս ճախրելու՝
Ոչ մի թռչուն թև չբացեց։
Բառերը և երաժշտությունը՝ Կոստաս Խացիս (Κώστας Χατζής),
Առաջին կատարումը՝ Խարիս Ալեքսիու (Χαρούλα Αλεξίου)։
Հակվում է արևն, օրը համակ՝ խոնարհվում մութին...
Կուզենայի ես էլ այդպես հանգչել,
Ու հեռանալով, անհետանալով օրվա ավարտին՝
Այգաբացին բողբոջել։