Բառերը՝ Ֆրանկո Կորլիանո (Franco Corlianò),
Երաժշտությունը՝ Ֆրանկո Կորլիանո (Franco Corlianò)։
Արբենալ եմ ուզում հիմա՝ չմտմտամ,
Լամ ու ժպտամ, ուսիդ թիկնեմ ողջ գիշեր,
Բարկ մոլուցքով երգեմ մի շեր խավարում,
Լուսնին ողբամ... Ամուսինս է հեռանում...
Բառերը՝ Լևտերիս Պապադոպուլոս (Λευτέρης Παπαδόπουλος),
Երաժշտությունը՝ Զուլֆու Լիվանելի (Zülfü Livaneli)։
Գաղթականի պես, սեփական երկրում՝
Գիշեր ու ցերեկ վերքերդ ես կապում,
Շուրջդ ամեն բան օտար է ու քար,
Լուսաբացները քեզ լույս չեն բերում։