Բառերը՝ Լևտերիս Պապադոպուլոս (Λευτέρης Παπαδόπουλος),
Երաժշտությունը՝ Նիկոս Անտիպաս (Νίκος Αντύπας),
Առաջին կատարումը՝ Խարիս Ալեքսիու (Χαρούλα Αλεξίου)։
Թող մնա ճերմակ շապիկդ,
Իմ անկողնուն, երբ գնաս,
Որ այն կրեմ մաշկիս վրա
Գիշերներում, երբ չկաս։
Երաժշտությունը՝ Էլենի Զիոգա (Ελένη Ζιώγα),
Բառերը՝ Էվանթիա Ռեբուցիկա (Ευανθία Ρεμπούτσικα)։
Տեսնեմ քեզ
Ոսկե օղեր կրելիս,
Ամենուր հազար
Զարդով փայլելիս։
Քո մազերին՝ ալիքներ,
Քո փեշերին՝ համբույրներ,
Երազներում՝ լուսնի լույսով
Պատկերներ։
Երաժշտությունը՝ Մանոս Լոիզոս (Μάνος Λοΐζος),
Բառերը՝ Լևտերիս Պապադոպուլոս (Λευτέρης Παπαδόπουλος)։
Ուրախության իմ բաժինը
Օտար մարդիկ խլեցին,
Երբ ես ունեի մաքուր ձեռքեր,
Եվ սիրտս էր մեծ ու անգին։
Բառերը՝ Լևտերիս Պապադոպուլոս (Λευτέρης Παπαδόπουλος),
Երաժշտությունը՝ Յորգոս Դալարաս (Γιώργος Νταλάρας)
Բառերը, որոնք դուրս են երգերից
Սառում են ահից գիշերվա մթնում,
Ապաստան հայցում ծաղիկների մեջ
Եվ քեզ պես սիրված ամենքի սրտում։
Բառերը՝ Մանոս Էլևթերիու (Μάνος Ελευθερίου),
Երաժշտությունը՝ Ստավրոս Կույումցիս (Σταύρος Κουγιουμτζής)
Ընկերներս, որոնց կորցրի, այլևս չկան իմ կողքին,
Նայում են հին երկինքներին, ապրում՝ կյանքի սահմանին։
Եվ գնեցին կանխիկ կյանքով երազները, որ տեսան,
Վճարեցինք մենք էլ իրենց, որ մեր աչքին չերևան։