Բառերը՝ Խարիս Ալեքսիու (Χαρούλα Αλεξίου),
Երաժշտությունը՝ Խարիս Ալեքսիու (Χαρούλα Αλεξίου)։
Արի ինձ մոտ գիշեր ժամին՝ օտարների հետ չխմեմ,
Արի ինձ մոտ, որ այս պահին հեռանալու պատճառ գտնեմ։
Արմատներ եմ ձգել այստեղ՝ գորշ, ծխամած մռայլում,
Որ հուսահատ չտապալվեմ մահճիս, որ սեր չի բերում։
Արի ինձ մոտ գիշերում...
Բառերը՝ Յաննիս Արգիրիս (Γιάννης Αργύρης),
Երաժշտությունը՝ Սպիրոս Պապպաս (Σπύρος Παππάς),
Առաջին կատարումը՝ Լակիս Պապպաս (Λάκης Παππάς)։
Երբեք մի հոգնիր դու ինձ սիրելուց,
Իսկ եթե հոգնես, մի՛ թող հեռացիր,
Կամ թե որոշես լքել, գնալուց
Վերջին հայացքում նայեմ աչքերիդ...
Բայց թե լալիս ես, աչքերդ մի բացիր։
Բառերը՝ Կոստաս Վիրվոս (Κώστας Βίρβος),
Երաժշտությունը՝ Ստելիոս Կազանցիդիս (Στέλιος Καζαντζίδης)։
Մի’ քանդիր մոխիրը։ Կրակ չի դառնա։
Մեր սերը հանգավ նորից, ու հիմա,
Եթե կան կայծեր, որ կարմիր են դեռ,
Կմարեն փչող քամու հետ մեկտեղ։
Բառերը՝ Լևտերիս Պապադոպուլոս (Λευτέρης Παπαδόπουλος),
Երաժշտությունը՝ Յաննիս Սպանոս (Γιάννης Σπανός),
Առաջին կատարումը՝ Վիկի Մոսխոլիու (Βίκυ Μοσχολιού)։
Մեղադրեմ ջահել տարի՞քս,
Խինդը հոգուս... ի՞նչ անեմ,
Եվ ի՞նչ ասեմ իմ խեղճ սրտին,
Ավեր։ Կրկին։
Բառերը՝ Ժողովրդական (Փոքր Ասիա),
Երաժշտությունը՝ Ժողովրդական (Փոքր Ասիա)։
Սիրում եմ քեզ.
Սիրում եմ քեզ, քանի որ դու աննման ես.
Սիրում եմ քեզ, քանի որ դու աննման ես.
Որովհետև այդ դու ես։
Բառերը՝ Յորգոս Մեցակիս (Γιώργος Μητσάκης),
Երաժշտությունը՝ Յորգոս Զամպետաս (Γιώργος Ζαμπέτας)։
Երբ կստանաս այս նամակը,
Արդեն հեռու կլինեմ ես,
Ու կհուսամ, որ մեկ սրտում
Միայն մի սեր կպահես։
Եվ երբ ստանաս այս նամակը,
Սև արցունքներ կթափես...
Բառերը՝ Յորգոս Պավրիանոս (Γιώργος Παυριανός),
Երաժշտությունը՝ Ստամոս Սեմսիս (Στάμος Σέμσης)։
Երբ ամառը կվերջանա ակնթարթում,
Ու վերանամ մի օր հեռու աստղերում,
Դու ոչնչից մի վախեցիր... ինձ հիշիր,
Քանի որ ես սիրել եմ քեզ իմ իսկ կյանքից ավելի։
Բառերը՝ Լևտերիս Պապադոպուլոս (Λευτέρης Παπαδόπουλος),
Երաժշտությունը՝ Մանոս Լոիզոս (Μάνος Λοΐζος)։
Հին ժամացույցը փոքրիկ կայարանում
Անշարժ էր ժամին մեր հրաժեշտի,
Արևն անցել էր, համբուրում էիր ինձ՝
Աչքերդ՝ գնացքին. լուռ, առանց խոսքի։
Բառերը՝ Լևտերիս Պապադոպուլոս (Λευτέρης Παπαδόπουλος),
Երաժշտությունը՝ Մանոս Լոիզոս (Μάνος Λοΐζος),
Առաջին կատարումը՝ Ալեկա Ալիբերտի (Αλέκα Αλιμπέρτη)։
Ես կփակեմ պատուհանը,
Դուռը՝ կմեխեմ,
Այն գիշեր, երբ Մահը
Խուզարկի անկյունները։
Բառերը՝ Ակոս Դասկալոպուլոս (Άκος Δασκαλόπουλος),
Երաժշտությունը՝ Միմիս Պլեսաս (Μίμης Πλέσσας),
Առաջին կատարումը՝ Յաննիս Պուլոպուլոս (Γιάννης Πουλόπουλος)։
Երեկ լացի, երբ չափեցի
Հոգուս ամբողջ դառնությունը
Քանի չկաս իմ կողքին,
Աստղ կյանքիս կամարին։
Բառերը՝ Ակոս Դասկալոպուլոս (Άκος Δασκαλόπουλος),
Երաժշտությունը՝ Մանոս Լոիզոս (Μάνος Λοΐζος)։
Թե աչքերը քո չարտասվեն,
Այլ ձևերում ինձ կպատմեն
Տանջող ցավից։
Երբ մի տխուր հայացքով,
Առավոտյան՝ ծածկված ամպով,
Հարցնեն հեռու գարնանից։
Բառերը՝ Լևտերիս Պապադոպուլոս (Λευτέρης Παπαδόπουλος),
Երաժշտությունը՝ Մանոս Լոիզոս (Μάνος Λοΐζος),
Առաջին կատարումը՝ Ալեկա Ալիբերտի (Αλέκα Αλιμπέρτη)։
Մենք պատրաստում էինք թղթե գլխարկներ,
Մենք ունեինք փայտյա հրացաններ։
Եվ կռիվները տոն էին
Մեր հին բակերում...
Բառերը՝ Ակոս Դասկալոպուլոս (Άκος Δασκαλόπουλος),
Երաժշտությունը՝ Նոտիս Մավրուդիս (Νότης Μαυρουδής),
Առաջին կատարումը՝ Արլետա (Αρλέτα)։
Ձայն տուր ինձ, սեր իմ, ձայն...
Խավար տանս մեջ արձագանքդ զգամ
Մինչև գիշերում ես կվերանամ
Եվ դու կծագես տխուր իմ այգում։
Ձայն տուր ինձ, սեր իմ, ձայն...
Բառերը՝ Ակոս Դասկալոպուլոս (Άκος Δασκαλόπουλος),
Երաժշտությունը՝ Ստավրոս Կույումցիս (Σταύρος Κουγιουμτζής)։
Գտավ հեղեղն ինձ փողոցում, բայց դրանից չկանգնեցի,
Թռչնակի պես դեպի գիրկդ ջերմանալու շտապեցի։
Թե ինձ անգամ այսահարեր սառը քամին, շապիկիցս ջուր հոսեր,
Հավատա ինձ, քանի դեռ մենք միասին ենք
Միևնույն է՝ ինչ էլ լիներ...