Search This Blog

Saturday, August 6, 2011

Կենսագրական. Ստավրոս Կույումցիս

Ստավրոս Կույումցիսը (Σταύρος Κουγιουμτζής, 1932-2005) 20-րդ դ. հույն նշանավորագույն կոմպոզիտորներից է։

Ծնվել է Թեսալոնիկի քաղաքում 1932 թ.։ 1960 թ. գրել է իր առաջին երգը, ինչից հետո սկսել է ակտիվ ստեղծագործել ժամանակի երիտասարդ երգիչների հետ։ 60-ականների ավարտին առաջին անգամ հադիպելով այն ժամանակ 19-ամյա Յորգոս Դալարասին՝ օգնել է վերջինիս դառնալու Հունաստանի ամենանշանավոր երգիչներից մեկը։

Կյանքի ընթացքում համագործակցել է բազմաթիվ կատարողների հետ, որոնցից հատկապես հիշարժան են Աննա Վիսսին, Խարիս Ալեքսիուն, Յաննիս Պարիոսը, Ելևթերիա Արվանիտակին և Յորգոս Կալանցիսը և բանաստեղծ Մանոս Ելևթերիուն։

Կույումցիսի երգերը համարվում են Հունաստանի բարձրակարգ երաժշտության նշանավոր նմուշներ։ Ավելին, բազմաթիվ երգերի բառերը Կույումցիսը գրել է անձամբ։ Նրա ամեն մի երգ ունի հստակ ասելիք և հասցեատեր. այն կամ սիրո, կամ աղքատության ցավի ու արժանապատիվ ապրելու մասին է։ Բանաստեղծ Լևտերիս Պապանդոպուլոսի բնորոշմամբ, Կույումցիսը հետևել է 1965-1990 թթ. Հունաստանում դոմինանտ երաժշտական ոգուն, որոնց հիմնադիրներն էին աշխարհահռչակ Միկիս Թեոդորակիսն ու Մանոս Հաջիդակիսը, սակայն իր ուղղությունը համարվում է վերջիններից անկախ և ուրույն ճյուղ հունական երաժշտության մեջ։

Նրա նշանավորագույն երգերից են.

Μη μου θυμώνεις μάτια μου (Դու մի նեղացիր, լույս իմ աչերի)
Ο ουρανός φεύγει βαρύς (Մռայլ երկինքներ)
Ένας κόμπος η χαρά μου (Խինդս՝ մի կաթիլ)
Κάποιος χτύπησε την πόρτα (Մեկը թակեց իմ դուռը)
Χρόνια σαν βροχή (Անձրևի պես տարիներ)
Οι ελέυθεροι κι ωραίοι (Ով ազատ էր և գեղեցիկ)
Όταν ανθίζουν πασχαλιές (Երբ ծաղկում է եղրևանին)
Το σακάκι μου κι αν στάζει (Շապիկիցս թե ջուր հոսեր)
Πώς να σου πω (Ինչպես պատմեմ քեզ)
Μάτια μου, μάτια μου (Սիրելիս, սիրելիս)
Όλα Καλά (Ամեն ինչ լավ է)




No comments:

Post a Comment