Կատարումը՝ Յորգոս Դալարաս (Γιώργος Νταλάρας)
Սերս փախչում, թաքնվում է ձյուներում,
Որ չհատնի ողջակիզող ամենակուլ բոցերում...
Ու տարիներ երկար ու ձիգ, հալածվելով նրանցից,
Սերս հանգավ, ու չիմացա՝ օտա՞ր, թե՞ հին,
ի՞մ, թե՞ այլոց կրակից...
Մնացինք մենակ, դատարկ ու լքված,
հրդեհում այրված,
Եվ հանկարծահաս հրդեհից փախած,
Ավերակ դարձած
հին փողոցներում...
Տարիներ՝ տրված մարդկանց ուղեծրին,
Խոր վերքերս հին սպիացան... բացվին...
Ագրիջենտոյում ինձ բիրտ մերժեցին,
Սիրակուզայում սիրտս փախցրին...
Ագրիջենտոյում ինձ բիրտ մերժեցին,
Սիրակուզայում սիրտս փախցրին...
Մնացինք մենակ, դատարկ ու լքված,
հրդեհում այրված,
Եվ հանկարծահաս հրդեհից փախած,
Ավերակ դարձած
հին փողոցներում...
Agrigento
Στίχοι & Μουσική: Γιώργος Ζήκας
Performance: Γιώργος Νταλάρας
Φεύγει η αγάπη κρύβεται στα χιόνια
φεύγει για να γλιτώσει απ' τις φωτιές
αυτές που την εκυνηγάνε χρόνια
δικές μας είναι ξένες ή παλιές.
Και μας αφήνουν μόνους
σ' ερειπωμένους δρόμους
στης πυρκαγιάς το μένος ναυαγούς.
Του κόσμου τόσα χρόνια το γινάτι
κλείνει κι ανοίγει πιο βαθιές πληγές
στο Αγκριτζέντο μου 'βγαλαν το μάτι
στις Συρακούσες κλέβουνε καρδιές
στο Αγκριτζέντο μου 'βγαλαν το μάτι
στις Συρακούσες κλέβουνε καρδιές.
Και μας αφήνουν μόνους
σ' ερειπωμένους δρόμους
στης πυρκαγιάς το μένος ναυαγούς.
* Ագրիջենտոն Սիցիլիայի հարավի հունական գաղութների՝ Մեծ Հունաստանի հնագույն քաղաքներից է՝ հիմնված մ.թ.ա. 582-580 թթ.։ Հին անունն է Ակրագաս։
Հեղինակային թարգմանությունը՝ նաև այստեղ։

No comments:
Post a Comment