Search This Blog

Friday, August 26, 2011

Ախ, ծիծեռնակ իմ

Բառերը՝ Լևտերիս Պապադոպուլոս (Λευτέρης Παπαδόπουλος),
Երաժշտությունը՝ Մանոս Լոիզոս (Μάνος Λοΐζος)։


Ախ, ծիծեռնակ իմ, ինչպե՞ս կթռչես
Դեպի սև երկինք,
Ուր արևմուտից արյուն է կաթում...
Դու կողբաս, դառը կողբաս
Ախ, ծիծեռնակ իմ...

Ախ, որդիս, բոլոր գնացքներն անցան,
Ու չկա ճամփա, որ դուրս գա երկրից,
Եվ ով խոսում էր ազատությունից
Ասա, ո՞ւր գնաց և ո՞ւր է հիմա...
Ախ, որդիս...

Սիրտ իմ բանտարկված.
Արև չի լինի, որին սպասեցիր։
Միայն աղմուկն է շուկայի չարչու
Քեզ խլացնելու, քեզ խլացնելու...
Ախ, սիրտ իմ...



Հունաստանի ամենահայտնի և ամենասիրված երգերից մեկը։ Այն գրվել է Խունտայի 7-ամյա բռնապետության ընթացքում։ Հեղինակը (Մանոս Լոիզոս) դաժան ճնշման և գրաքննության պայամաններում ժողովրդի ցավն արտահայտելու համար գրել է այն սիրային երգի մոտիվներով։ Բառերի հեղինակը՝ Լևտերիս Պապադոպուլոսը, այս չափածոն համարել է իր լավագույն ստեղծագործություններից մեկը. «Մենք կարողացանք արտահայտել բռնապետության ողջ մռայլություն ու անելանելիությունը երեք րոպեանոց երգում։ Բարեբախտաբար, հիմար գրաքննիչներից ոչ ոք ոչինչ չհասկացավ։» (Όλη η μαυρίλα και το αδιέξοδο, επί χούντας, μέσα σ ένα τρίλεπτο κομμάτι! Περιέργως, οι ηλίθιοι λογοκριτές δεν πήραν χαμπάρι! Ευτυχώς)։



Երգի ամենաառաջին կատարումներից մեկը՝ Լիցա Սակելարիուի (Λίτσα Σακελαρίου) կատարմամբ Her private life ֆիլմում.





Յորգոս Դալարասի երկու կատարում.









Խարիս Ալեքսիուի կատարումը.








Αχ χελιδόνι μου

Μουσική: Μάνος Λοΐζος
Στίχοι: Λευτέρης Παπαδόπουλος


Αχ χελιδόνι μου πώς να πετάξεις
σ' αυτόν το μαύρο τον ουρανό
αίμα σταλάζει το δειλινό
και πώς να κλάψεις και πώς να κλάψεις
αχ χελιδόνι μου...

Αχ παλικάρι μου τα τρένα φύγαν
δεν έχει δρόμο για μισεμό
κι όσοι μιλούσαν για λυτρωμό
πες μου πού πήγαν πες μου που πήγαν
αχ παλικάρι μου...

Άχου καρδούλα μου φυλακισμένη
δε βγαίνει ο ήλιος που καρτεράς
μόνο ο ντελάλης της αγοράς
σε ξεκουφαίνει σε ξεκουφαίνει
άχου καρδούλα μου...


Հեղինակային թարգմանությունը՝ նաև այստեղ։



No comments:

Post a Comment