Երբ հանգչում ես եթերի, արծաթի,
Եվ նվաղում կյանքիդ ուղում, մենավոր սևաչվի,
Տխրում եմ ես՝ տրտում, թախծում տարիներդ քաղցրաբույր ու դեռատի:
Թե լուսարար կիրքն աչերիդ՝ տաճարներիդ ցանկալի,
Գայթակղել է երբևէ քեզ... վիրավոր... հեզ...
Սերս պիտի բուժի խոցված երազներդ լույս օրերի,
Որ եղել են երբևէ...
Այս երգը հույն նշանավոր կոմպոզիտոր Վասիլիս Ցիցանիսի վաղ շրջանի ամենահայտնի և միաժամանակ ամենագեղեցիկ երգերից է։ Տարիների ընթացքում այն կատարել են բազմաթիվ երգիչներ և երաժշտական խմբեր սոլո կամ դուետով։ Կներկայացնենք երգի մի քանի կատարում։ Ստորև բերվում է երգի ամենաառաջին կատարումը՝ Յոաննա Յորգակոպուլուի (Ιωάννα Γεωργακοπούλου) և Ստելակիս Պերպինիադիսի (Στελλάκης Περπινιάδης) կատարմամբ։
Հաջորդ կատարումն «Աթեանական խմբինն» է (Αθηναϊκή Κομπανία).
Եվ վերջին կատարումը, որ ուզում եմ ներկայացնել՝ Յորգոս Դալարասի (Γιώργος Νταλάρας) և Էլենի Ցալիգոպուլուի (Ελένη Τσαλιγοπούλου) դուետն է։
Αργοσβήνεις μόνη
Στίχοι & Μουσική: Βασίλης Τσιτσάνης
Πρώτη εκτέλεση: Ιωάννα Γεωργακοπούλου & Στελλάκης Περπινιάδης (Ντουέτο)
Αχ στης ζωής τη στράτα αργοσβήνεις μόνη
δίχως να 'χεις καμιά συντροφιά μαυρομάτα
πώς κλαίω και θρηνώ για τα γλυκά σου νιάτα.
Αν σε απάτησε και σε τραυμάτισε
ο έρωτας που φωτίζει τα μάτια σου
τα πανάκριβα παλάτια σου.
Η αγάπη μου θα σε γιατρέψει
και τ' όνειρό σου το παλιό
θα ζωντανέψει.
Հեղինակային թարգմանությունը՝ նաև այստեղ։

3 comments:
Առաջին երկու կատարումը շատ լավն էին: Ու չնայած Յորգոս Դալարասը շատ է դուրըս եկել, արդեն մի քանի օր է «Դու մի նեղացիր, լույս իմ աչերի» երգն եմ լսում, էս երգի վերջին կատարումը բոլորովին դուրըս չեկավ: Երեւի աղջկա՝ Էլենի Ցալիգոպուլուի պատճառով. ձայնը մի տեսակ ջրհորից է գալիս, չեմ սիրում էդ տեսակ ձայն: Բայց երգը շատ լավն է, էնքան... քաղցրալուր, որ մի տեսակ նոստալգիա է առաջացնում՝ կարծես իմ հին հայրենիքի մեղեդիներն են...
Շնորհակալ եմ արձագանքի համար ։)
Ցավոք, YouTube-ում չկար Էլենի Ցալիգոպուլուի և Յորգոս Դալարասի համատեղ գեղեցիկ կատարումներից, ստիպված սա դրեցի։ Իրականում նրանք բավականին գեղեցիկ դուետներ ունեն, որոնք ընթացքում կդնեմ։
Էլենի Ցալիգոպուլուի ձայնն ընդհանուր առմամբ բավականին անմշակ է. սակայն այդ անմշակությունն ինձ համար որոշակի գեղեցկություն ունի... զուտ մարդկային էմոցիաները չեն կորչում բեմականացման ետևում։ Սա, իհարկե իմ կարծիքն է ու անձնական ընկալումը, որի հետ, անշուշտ, կարող եք և չհամաձայնել ։)
Շնորհակալ եմ արձագանքի համար: Ես էլ երաժշտությունից գլուխ չեմ հանում, ապավինում եմ զգացողություններիս, որոնք մեծ մասամբ բացատրել չեմ կարող :) Անմշակ ձայներն էլ են երբեմն հաճելի, բայց երբ չեն «ճգնում» ավելի լավ հնչել: Այս ձայնում ճիգն ակնհայտ է ու մի տեսակ... Լավ, չեմ խոսում :)))
Post a Comment