Search This Blog

Saturday, August 6, 2011

Դու մի նեղացիր, լույս իմ աչերի

Այսպիսով՝ տեղադրում եմ այն առաջին երգը, որի արդյունքում անվերապահ սիրեցի հունական երաժշտությունը։





Դու մի նեղացիր, լույս իմ աչերի

Բառերը և երաժշտությունը՝ Ստավրոս Կույումցիս (Σταύρος Κουγιουμτζής),
Կատարումը՝ Յորգոս Դալարաս (Γιώργος Νταλάρας)։



Ինձ մի մեղադրիր, սրտիս թագուհի,
Հիմա, երբ օտար երկիր եմ գնում,
Թռչուն կդառնամ, կվերադառնամ
Ես քեզ մոտ մի օր... Կդառնամ ես տուն...

Ոսկե թագուհիս՝ ոսկեծամ թագում,
Լուսամուտդ բաց ու մեղմ ժպիտով
Ինձ բարի գիշեր մաղթիր դու մթնում։

Դու մի նեղացիր, լույս իմ աչերի,
Երբ այժմ պիտի ստիպված բաժանվենք,
Գեթ մի պահ դարձիր, մոտեցիր հիմի
Որ մնաս բարով մաղթենք իրար մենք։

Ոսկե թագուհիս՝ ոսկեծամ թագով,
Բաց լուսամուտդ ու մեղմ ժպիտով
Ինձ մաղթիր հանդարտ ճամփա գիշերով։




Μη μου θυμώνεις μάτια μου

Μουσική: Σταύρος Κουγιουμτζής
Στίχοι: Σταύρος Κουγιουμτζής


Μη μου θυμώνεις μάτια μου που φεύγω για τα ξένα
πουλί θα γίνω και θα ρθω πάλι κοντά σε σένα.

Άνοιξ' το παραθύρι σου ξανθέ βασιλικέ μου
και με γλυκό χαμόγελο μια καληνύχτα πες μου.

Μη μου θυμώνεις μάτια μου τώρα που θα σ' αφήσω
κι έλα για λίγο να σε δω να σ' αποχαιρετήσω.

Άνοιξ' το παραθύρι σου ξανθέ βασιλικέ μου
και με γλυκό χαμόγελο μια καληνύχτα πες μου.


Հեղինակային թարգմանությունը՝ նաև այստեղ։



2 comments:

TsoviNarian said...

Իսկապես լուրջ պատճառ է հունական երաժշտությունը սիրելու համար: Կատարումն ընտիր է:
Չգիտեմ՝ հունարեն էսքան գեղեցիկ է տեքստը թե չէ, բայց հայերեն շատ լավ է հնչում: Շնորհակալություն, Վազգեն:

Vazgen Ghazaryan said...

Շնորհակալ եմ անդրադարձի համար ։)))

Բլոգը պարբերաբար կթարմացվի և հուսով եմ՝ Ձեզ դուր կգա այստեղի պարունակությունը

Post a Comment