Search This Blog

Saturday, July 13, 2013

Ինչպես պատմեմ քեզ

Բառերը՝ Ստավրոս Կույումցիս (Σταύρος Κουγιουμτζής),
Երաժշտությունը՝ Ստավրոս Կույումցիս (Σταύρος Κουγιουμτζής),


Ինչպես քեզ պատմեմ,
Թե ինչ է հիմա ներսումս բարդվում։
Թե անգամ սիրեմ,
Շուրթերս փակ են, բառեր չեն ելնում։

Դառն է ցանկանալ
Ջնջել կորուսյալ ուղիներն հոլով,
Ետ դառնալ անցյալ
Մի բուռ ջերմություն գտնելու հույսով։

Անմիտ է, հարկա՛վ,
Հիշելը քեզ այս վալսում արծաթե,
Ժամանակն անցավ,
Վերացավ ուղին դեպի Իթակե։

Ինչպես պատմեմ քեզ
Սխալներով լի խոտոր պատմություն,
Մի այրված քարտեզ,
Վաղուց ավարտված մի հանդիսություն։




Կատարումը՝ Մարիա Կույումցիի (Μαρία Κουγιουμτζή).








Πώς να σου πω

Στίχοι: Σταύρος Κουγιουμτζής
Μουσική: Σταύρος Κουγιουμτζής
Πρώτη εκτέλεση: Μαρία Κουγιουμτζή


Πώς να σου πω
αυτό που τώρα σε μένα συμβαίνει,
κι αν σ’ αγαπώ
από τα χείλη μου λέξη δε βγαίνει.

Είναι πικρό
να διαγράφεις πορεία χαμένη,
και να γυρνάς στα παλιά
λίγη να βρεις ζεστασιά.

Είμαι τρελή
να σε θυμάμαι μ’αυτο το βαλσάκι,
πάει καιρός
που δεν υπάρχει για μένα Ιθάκη.

Πώς να σου πω
μιά ιστορία γεμάτη με λάθη,
ένα καμένο χαρτί
τελειωμένη γιορτή.





No comments:

Post a Comment