Search This Blog

Wednesday, November 27, 2013

Սիրահարված եմ

Բառերը՝ Նիկոս Կարվելաս (Νίκος Καρβέλας),
Երաժշտությունը՝ Նիկոս Կարվելաս (Νίκος Καρβέλας),
Առաջին կատարումը՝ Աննա Վիսսի (Άννα Βίσση)։


Երեկոն այսօր չի ուզում թողնել
Օրվան լուսանալ,
Եվ ցավն իմ կրծքում չի ուզում հանգչել,
Մի քիչ մեղմանալ։


Սիրահարված եմ, ընկած նավաբեկ
Սրտիդ ալեխուփ ծովահողմի մեջ,
Սիրահարված եմ, նայիր ինձ մեկ-մեկ,
Թե չե կմեռնեմ, կլացես անվերջ։

Քո երազներից ծածուկ գողացիր
Գարնան մի կաթիլ,
Եվ մի ծրարում նրբորեն գրված
«Բարևիդ» հետ դիր։

Սիրահարված եմ, ընկած նավաբեկ
Սրտիդ ալեխուփ ծովահողմի մեջ,
Սիրահարված եմ, նայիր ինձ մեկ-մեկ,
Թե չե կմեռնեմ, կլացես անվերջ։



Կատարումը՝ Աննա Վիսսիի (Άννα Βίσση).






Ερωτευμενάκι

Στίχοι: Νίκος Καρβέλας
Μουσική: Νίκος Καρβέλας
Πρώτη εκτέλεση: Άννα Βίσση


Δε λέει κι απόψε η βραδιά
Πάλι να ξημερώσει
Κι ο πόνος μες τα στήθια μου
Δεν λέει να μερώσει

Ερωτευμενάκι, σάπιο καραβάκι
Μέσα στης καρδιάς σου την κακοκαιριά
Ερωτευμενάκι, κοίτα με λιγάκι
Γιατί θα πεθάνω και θα κλαις μετά

Κλέψε μια στάλα άνοιξη
Από τα όνειρα σου
Και βάλ’ τη σ’ ένα φάκελο
Μαζί με ένα γεια σου





No comments:

Post a Comment