Հույսդ մի կորցնիր, նա չի ուշանա,
Մի այգաբացի դուռդ կբանա,
Կխնդրի սկսել նորից, իմացիր.
Մի քիչ դիմացիր...
Մի թող ամպերը բարդվեն քո սրտում,
Արթուն մի մնա ծով արցունքներում,
Թեպետ գիրկդ չէ, մի օր հետ կգա.
Դու մի մոռանա...
Երջանիկ մի օր կարթնացնի քնից,
Եվ սերը ձեր մեջ կհառնի նորից,
Ու կնորոգվի ծաղկուն մի թրթիռ.
Մի քիչ դիմացիր...
Իր անմշակ լիրիկայով ապշեցնող այս գլուխգործոցը գրվել է դաժան 1948-ին։ Հրաշալի երգ լինելուց բացի, ինչ-որ իմաստով սա քաղաքացիական պատերազմի անվերջանալի տառապանքի հորձանուտն ընկած մարդու ճակատագիր է։ Երկրորդ համաշխարհային պատերազմ, եռակի ռազմակալում Եռյակ ուժերի կողմից, սով, պարտիզանական պայքար ու նացիստական վրեժխնդրություն, մահապատիժներ, և այդ ամենը դեռ չավարտված՝ ավերիչ քաղաքացիական պատերազմ 1944-ին։ Երիտասարդները լեռներում էին, իսկ աղջիկները վատնում էին երիտասարդ օրերը՝ սպասելով նրանց վերադարձին։ 40-ականների Հունաստանի դաժան իրականության մեջ նրանց պետք էր ընդամենը հույսի մի շող։ Ամեն ինչ լավ կլիներ, եթե մի քիչ դիմանային...
Կատարում «Մինորն այգաբացի» (Το μινόρε της αυγής) հեռուստասերիալից,
Կատարող՝ «Աթենական խումբ» (Αθηναϊκή Κομπανία).
Հաջորդ կատարումը՝ «Աթենական խմբինն» է (Αθηναϊκή Κομπανία) Վուլա Կարխալիուի (Βούλα Καραχάλιου) մասնակցությամբ.
Կատարումը՝ Յաննիս Պարիոսի (Γιάννης Πάριος).
Կատարումը՝ Յորգոս Դալարասի (Γιώργος Νταλάρας).
Կատարում է հեղինակը Սոտիրիա Բելուի (Σωτηρία Μπέλλου) հետ.
Կատարումը՝ Բիթիկոցիսի (Μπιθικώτσης).
Μην απελπίζεσαι (Κάνε λιγάκι υπομονή)
Στίχοι: Βασίλης Τσιτσάνης
Μουσική: Βασίλης Τσιτσάνης
Πρώτη εκτέλεση: Σωτηρία Μπέλλου & Βασίλης Τσιτσάνης
Μην απελπίζεσαι και δε θ’ αργήσει
κοντά σου θα `ρθει μια χαραυγή
καινούργια αγάπη να σου ζητήσει
κάνε λιγάκι υπομονή
Διώξε τα σύννεφα απ’ την καρδιά σου
και μες στο κλάμα μην ξαγρυπνάς
τι κι αν δε βρίσκεται στην αγκαλιά σου
θα `ρθει μια μέρα μην το ξεχνάς
Γλυκοχαράματα θα σε ξυπνήσει
και ο έρωτας σας θ’ αναστηθεί
καινούργια αγάπη θα ξαν’ αρχίσει
κάνε λιγάκι υπομονή
Հեղինակային թարգմանությունը՝ նաև այստեղ։

No comments:
Post a Comment