Search This Blog

Wednesday, July 1, 2015

Առաջին աղավնին

Բառերը՝ Յորգոս Թեմելիսի (Γιώργος Θέμελης),
Երաժշտությունը՝ Ստավրոս Կույումցիսի (Σταύρος Κουγιουμτζής)։


Թող մխրճվի դանակը սուր, կուրծքս պատռի գիշերին,
Որ առաջին արևն ելնի և առաջին աղավնին։


Կանգնեց հպարտ վարդն անաղարտ ընդդեմ երկնի հմայքի,
Այդ ո՞ր ալիքն ո՞ւմ համբուրեց ամարանթում կանաչի։

Արևներում, երկինքներում տեսնում եմ քեզ արցունքոտ,
Հարավային աստղի նման՝ հակված, տխուր ու ամպոտ։

Կտրում եմ ես իբրև ծիծեռ կապույտ ծովեր, անտառ ու լեռ...
Ի՞նչ բաժանում մեզ բաժանեց, ի՞նչ բախտ է մեզ կապում դեռ։



Կատարումները՝ Յորգոս Դալարասի (Γιώργος Νταλάρας).







Το πρώτο περιστέρι

Στίχοι: Γιώργος Θέμελης
Μουσική: Σταύρος Κουγιουμτζής


Το κοφτερό να πάει βαθιά στο στήθος μου μαχαίρι
ο πρώτος ήλιος να φανεί το πρώτο περιστέρι

Στέκει το ρόδο απείραχτο μπρος στ’ ουρανού τη χάρη
ποιο κύμα ποια πρωτοφιλεί στ’ αμάραντο χορτάρι

Μέσα από ήλιους κι ουρανούς σε βλέπω δακρυσμένη
σαν άστρο που το νότισε λύπη συννεφιασμένη

Πέλαγα δάση και βουνά φέρνω σαν χελιδόνι
ποιος χωρισμός μας χώρισε ποια μοίρα μας ενώνει


Հեղինակային թարգմանությունը՝ նաև այստեղ։



No comments:

Post a Comment