Search This Blog

Friday, December 11, 2015

Փակման խոսք

Նախագծերիցս մեկը ևս համարենք ավարտված։ Բլոգի բացումից 4 տարի անց, ահա, եզրափակում եմ հունական սիրածս երգերի իմ թարգմանությունների շարքը։ Ուրախ ու երջանիկ կլինեմ, եթե ոմանցդ հաճելի պահեր նվիրեցի, իսկ եթե չեք հավանել՝ ներող եղեք։ Միակ արդարացումս գուցե այն է, որ յուրաքանչյուր տողի մեջ, հաջող թե անհաջող, մե՜ծ սեր ու ապրում եմ ներդրել։ Կյանքիցս։

Բայց... tempora mutantur et nos mutamur in illis։ Արդեն ուրիշ հոգեվիճակ, ուրիշ մտածմունքներ, տրամագծորեն այլ տրամադրություն ունեմ։

Մի բանից զարմացած մնացի. Օրփեոսն անտեսանելիորեն կրկնեց իր առասպելական հետագիծը՝ ասես անունն արդեն կանխորոշեր տարիների ընթացքը և ուղղությունը։

Ուստի Հադեսինը թողնենք Հադեսին, քնարն ուղարկենք երկինք, ես էլ գնամ արևի լույսը պաշտելու։


No comments:

Post a Comment