Բառերը՝ Անթուլա Աթանասիադու (Ανθούλα Αθανασιάδου),
Երաժշտությունը՝ (P. Guelfucci & C. MacDaniel)։
Հոգիս թռավ հեռու-հեռուն,
Կածաններով երկնքի,
Որ աղոթքս հասցնի Աստծուն,
Ու նրանից շնորհ խնդրի՝
Բառերը՝ Վասիլիս Ցիցանիս (Βασίλης Τσιτσάνης),
Երաժշտությունը՝ Վասիլիս Ցիցանիս (Βασίλης Τσιτσάνης)։
Քիթդ շո՛ւռ տուր, ծո՛ցը գնա,
Հե՛յ, իմ նավակ, Սըփ-Նիկոլա՛։
Ձուկն է ծփում բերնեբերան,
Բախտով քեզ եմ ես պարտական։
Բառերը՝ Նիկոս Կարվելաս (Νίκος Καρβέλας),
Երաժշտությունը՝ Նիկոս Կարվելաս (Νίκος Καρβέλας),
Առաջին կատարումը՝ Աննա Վիսսի (Άννα Βίσση)։
Երեկոն այսօր չի ուզում թողնել
Օրվան լուսանալ,
Եվ ցավն իմ կրծքում չի ուզում հանգչել,
Մի քիչ մեղմանալ։
Բառերը՝ Ստավրոս Կույումցիս (Σταύρος Κουγιουμτζής),
Երաժշտությունը՝ Ստավրոս Կույումցիս (Σταύρος Κουγιουμτζής),
Ինչպես քեզ պատմեմ,
Թե ինչ է հիմա ներսումս բարդվում։
Թե անգամ սիրեմ,
Շուրթերս փակ են, բառեր չեն ելնում։
Բառերը՝ Ֆրանկո Կորլիանո (Franco Corlianò),
Երաժշտությունը՝ Ֆրանկո Կորլիանո (Franco Corlianò)։
Արբենալ եմ ուզում հիմա՝ չմտմտամ,
Լամ ու ժպտամ, ուսիդ թիկնեմ ողջ գիշեր,
Բարկ մոլուցքով երգեմ մի շեր խավարում,
Լուսնին ողբամ... Ամուսինս է հեռանում...