Բառերը՝ Խարալամբուս Վասիլիադիս (Χαράλαμπος Βασιλειάδης),
Երաժշտությունը՝ Յորգոս Զամբետաս (Γιώργος Ζαμπέτας)։
Թիկունք դարձրիր ու հեռացար,
Սիրտս ծածկվեց ամպով խավար,
Հանգավ ամեն երգ շուրթերիս,
Ամեն ծաղիկ թոշնեց կողքիս։
Ու մի շշուկ,
Մութի հետ,
Թաքուն ասաց՝
... Չի գա ետ։
Բառերը և երաժշտությունը՝ Վասիլիս Ցիցանիս (Βασίλης Τσιτσάνης)։
Հույսդ մի կորցնիր, նա չի ուշանա,
Մի այգաբացի դուռդ կբանա,
Կխնդրի սկսել նորից, իմացիր.
Մի քիչ դիմացիր...
Բառերը՝ Յորգոս Թեմելիսի (Γιώργος Θέμελης),
Երաժշտությունը՝ Ստավրոս Կույումցիսի (Σταύρος Κουγιουμτζής)։
Թող մխրճվի դանակը սուր, կուրծքս պատռի գիշերին,
Որ առաջին արևն ելնի և առաջին աղավնին։
Բառերը՝ Անթուլա Աթանասիադու (Ανθούλα Αθανασιάδου),
Երաժշտությունը՝ (P. Guelfucci & C. MacDaniel)։
Հոգիս թռավ հեռու-հեռուն,
Կածաններով երկնքի,
Որ աղոթքս հասցնի Աստծուն,
Ու նրանից շնորհ խնդրի՝
Բառերը՝ Վասիլիս Ցիցանիս (Βασίλης Τσιτσάνης),
Երաժշտությունը՝ Վասիլիս Ցիցանիս (Βασίλης Τσιτσάνης)։
Քիթդ շո՛ւռ տուր, ծո՛ցը գնա,
Հե՛յ, իմ նավակ, Սըփ-Նիկոլա՛։
Ձուկն է ծփում բերնեբերան,
Բախտով քեզ եմ ես պարտական։