Բառերը՝ Լևտերիս Պապադոպուլոս (Λευτέρης Παπαδόπουλος),
Երաժշտությունը՝ Մանոս Լոիզոս (Μάνος Λοΐζος),
Առաջին կատարումը՝ Ալեկա Ալիբերտի (Αλέκα Αλιμπέρτη)։
Մենք պատրաստում էինք թղթե գլխարկներ,
Մենք ունեինք փայտյա հրացաններ։
Եվ կռիվները տոն էին
Մեր հին բակերում...
Բառերը՝ Ակոս Դասկալոպուլոս (Άκος Δασκαλόπουλος),
Երաժշտությունը՝ Նոտիս Մավրուդիս (Νότης Μαυρουδής),
Առաջին կատարումը՝ Արլետա (Αρλέτα)։
Ձայն տուր ինձ, սեր իմ, ձայն...
Խավար տանս մեջ արձագանքդ զգամ
Մինչև գիշերում ես կվերանամ
Եվ դու կծագես տխուր իմ այգում։
Ձայն տուր ինձ, սեր իմ, ձայն...
Բառերը՝ Ակոս Դասկալոպուլոս (Άκος Δασκαλόπουλος),
Երաժշտությունը՝ Ստավրոս Կույումցիս (Σταύρος Κουγιουμτζής)։
Գտավ հեղեղն ինձ փողոցում, բայց դրանից չկանգնեցի,
Թռչնակի պես դեպի գիրկդ ջերմանալու շտապեցի։
Թե ինձ անգամ այսահարեր սառը քամին, շապիկիցս ջուր հոսեր,
Հավատա ինձ, քանի դեռ մենք միասին ենք
Միևնույն է՝ ինչ էլ լիներ...
Բառերը և երաժշտությունը՝ Մանոլիս Ֆամելլոս (Μανώλης Φάμελλος)։
Ծաղիկ ես, սակայն
Հողում չեն թաղված արմատները քո,
Դառնում ես երգ, ձայն,
Տանում քայլելու անձրևի ներքո՝
Բառերը՝ Լևտերիս Պապադոպուլոս (Λευτέρης Παπαδόπουλος),
Երաժշտությունը՝ Նիկոս Անտիպաս (Νίκος Αντύπας),
Առաջին կատարումը՝ Խարիս Ալեքսիու (Χαρούλα Αλεξίου)։
Մրսում էի ես՝ մարմինս ծածկվեց
Աչքերիդ զույգ կոպերում,
Ծարավում էի՝ ընկղմվեցի
Ծիծաղիդ զով ջրերում։