Բառերը և երաժշտությունը՝ Խարիս և Պանոս Կացիմիխաս (Χάρης & Πάνος Κατσιμίχας)
Ինչպե՞ս սպառեցինք տարիները մեր,
Եվ ինչպե՞ս անցավ արդեն չորս ձմեռ,
- Սեր իմ անհաստատ, սեր խելակորույս, -
Դրանք ուսերիս կշռում են դարեր։
Բառերը՝ Լևտերիս Պապադոպուլոս (Λευτέρης Παπαδόπουλος),
Երաժշտությունը՝ Տասոս Կարակացանիս (Τάσος Καρακατσάνης)
Դու մենակ ես եղել միշտ՝
Նման գաղտնի բալլադի,
Գաղտնի ստացած վերքի պես
Բարձիդ կրկին մենակ ես։
Կյանքում՝ մենակ...
Բառերը՝ Խրիստոֆորոս Բալաբանիդիս (Χριστόφορος Μπαλαμπανίδης),
Երաժշտությունը՝ Խրիստոս Նիկոլոպուլոս (Χρήστος Νικολόπουλος),
Առաջին կատարումը՝ Խարիս Ալեքսիու
Այս երեկոյին ամեն ինչ կանչում ու աղաչում է քեզ՝ դարձիր դու կրկին,
Ամենն, ինչի մեջ մեր հետքն է ապրում՝ հին մեղեդու պես երգում է մտքիս։
Այս երեկոյին մեր վառ օրերից պատմում են բոլոր պահերը անգին,
Եվ ես՝ կարոտում գաղտնիքդ կորած, քո համբույրներն եմ կանչում երազիս։
Բառերը՝ Մինոաս Մացաս (Μίνωας Μάτσας),
Երաժշտությունը՝ Սպիրոս Պերիստերիս (Σπύρος Περιστέρης)
Լսիր մինորն այգաբացի,
Հոգիս, զարթնիր խոր քնից.
Քեզ համար կա մի մեղեդի՝
Հոգուս արցունքից։
Բառերը և երաժշտությունը՝ Մանոլիս Ֆամելլոս (Μανώλης Φάμελλος),
Կատարումը՝ Յորգոս Դալարաս (Γιώργος Νταλάρας)
Գիշերն ամբողջ երկու տառ իսկ չգրեցի,
Թուղթը վերցրի ու խարույկին հանձնեցի,
Եվ նայելով կրակներին՝ ես հիշեցի քո մասին,
Վեր կենալով՝ մոտ գնացի ու տրվեցի կրակին։