Բառերը՝ Մինոաս Մացաս (Μίνωας Μάτσας),
Երաժշտությունը՝ Սպիրոս Պերիստերիս (Σπύρος Περιστέρης)
Լսիր մինորն այգաբացի,
Հոգիս, զարթնիր խոր քնից.
Քեզ համար կա մի մեղեդի՝
Հոգուս արցունքից։
Բառերը և երաժշտությունը՝ Մանոլիս Ֆամելլոս (Μανώλης Φάμελλος),
Կատարումը՝ Յորգոս Դալարաս (Γιώργος Νταλάρας)
Գիշերն ամբողջ երկու տառ իսկ չգրեցի,
Թուղթը վերցրի ու խարույկին հանձնեցի,
Եվ նայելով կրակներին՝ ես հիշեցի քո մասին,
Վեր կենալով՝ մոտ գնացի ու տրվեցի կրակին։
Բառերը՝ Լևտերիս Պապադոպուլոս (Λευτέρης Παπαδόπουλος),
Երաժշտությունը՝ Յորգոս Զամպետաս (Γιώργος Ζαμπέτας)
Իմ մեծ աչքեր,
Տխուր աչքեր,
Ես ըմպում էի կաթիլ-կաթիլ
Ամենախոր գաղտնիքը ձեր։
Բառերը՝ Լինա Նիկոլակոպուլու (Λίνα Νικολακοπούλου),
Երաժշտությունը՝ Ստամատիս Կրաունակիս (Σταμάτης Κραουνάκης)
Ալիքների ափին հեռու իմ պալատը կկերտեմ
Եվ կդնեմ սիրամարգեր ու շղթաներ դարպասին։
Կապույտ ծովի հատակը խոր մահճակալս կնետեմ,
Որովհետև սերերս բոլոր տարիներս այրեցին։
Բառերը՝ Խարիս Ալեքսիու (Χάρις Αλεξίου),
Երաժշտությունը՝ Խարիս Ալեքսիու (Χάρις Αλεξίου),
Կատարումը՝ Խարիս Ալեքսիու (Χάρις Αλεξίου)
Ահա ծիծաղ։ Ելնում են վեր,
Ընկերներս են առավոտյան դառնում տուն,
Թևերի տակ ու ձեռքերում՝ գարեջրեր,
Անցնում են իմ դռան մոտով ու երգում։